
Wizz Air-ը հայտարարում է օդաչուների հավաքագրման բաց դռների օրերի մասին Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ին
Երևան, Մայիսի 30 — Wizz Air-ը՝ EMEA-ի էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը, ուրախ է հայտարարել երկու բաց դռների օրերի մասին՝ օդաչուների հավաքագրման համար Հայաստանում: Բացի փորձառու օդաչուներ վարձելուց, ավիաընկերությունը նաև փնտրում է օդաչու դառնալ ցանկացողների և հայտարարում է Wizz Air օդաչուական ակադեմիայի բաց դռների օրերի մասին։ Միջոցառումները տեղի կունենան հունիսի 2-ին և 3-ին՝ «Իբիս Երևան Սենթր» հյուրանոցում, որը գտնվում է Հյուսիսային պողոտա 5/1 հասցեում, Երևան 0001, Հայաստան։
Երևանում նոր բազայի բացման մասին վերջին հայտարարությունից հետո՝ նոր ինքնաթիռների մատակարարումով, նոր ուղղություններով և հաճախականությունների աճով, ավիաընկերությունը պարտավորվում է համալրել իր թռիչքային անձնակազմը: Ներկայումս Wizz Air-ը ակտիվորեն հավաքագրում է EASA լիցենզիա ունեցող կապիտանների և առաջին սպաների՝ իր Երևանյան բազային միանալու համար։ Քանի որ Wizz Air-ը շարունակում է իր ընդլայնումը տարածաշրջանում, այս միջոցառումը եզակի հնարավորություն է ընձեռում փորձառու օդաչուներին միանալ Wizz Air-ի թիմին և իրենց ներդրումն ունենալ ավիաընկերության հաջողության պատմության մեջ։
Օդաչուների բաց դռների օրերը նախատեսված են մասնակիցներին Wizz Air-ում կարիերայի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը տրամադրելու համար: Դասընթացների ընթացքում օդաչուները կկատարեն հետևյալը.
- Կստանան տեղտկություններ Wizz Air-ի մասին - բացահայտելով ընկերության ցանցը, ապագա ծրագրերը և այն, թե ինչն է Wizz Air-ը դարձնում առաջատար գերցածրարժեք ավիաընկերությունների ոլորտում։
- Կստանան տեղտկություններ վերապատրաստման և զբաղվածության պայմանների մասին - ստանալով պատկերացում վերապատրաստման ծրագրերի, տեսակի որակավորման հնարավորությունների և զբաղվածության պայմանների մասին։
- Կուսումնասիրեն կարիերայի հնարավորությունները - ծանոթանալով կարիերայի առաջխաղացմանը, աշխատավարձի սխեմաներին և արտոնությունների լայն շրջանակին։
- Կմասնակցեն հարց ու պատասխան ձևաչափին - տալով հարցեր և հանդիպելով Wizz Air-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար, թե ինչ է պահանջվում մեր աճող թիմին միանալու համար։
Ինչպես գրանցվել
Բաց դռների օրերին մասնակցել ցանկացող օդաչուները կարող են գրանցվել հետևյալ գրանցման ձևաթղթի միջոցով: Խնդրում ենք գրանցման ընթացքում ընտրել ձեզ համար ամենահարմար ամսաթիվը:
Wizz Air-ը ունի ամենաերիտասարդ և ժամանակակից ավիապարկերից մեկը, որը բաղկացած է 234 Airbus A320 և A321 ընտանիքի ինքնաթիռներից: Ավիաընկերությունը ուզում է գրեթե կրկնապատկել իր ավիապարկի չափը՝ մինչև 2033 թվականը հասցնելով ընդհանուր առմամբ 500 Airbus 321neo և A321XLR ինքնաթիռի: Wizz Air-ը հպարտանում է մշակույթի բազմազանությամբ, ունենալով ավելի քան 100 տարբեր ազգությունների գործընկերներ, և 2025 թվականից սկսած շարունակում է անդադար նոր գործընկերներ հավաքագրել ամբողջ Եվրոպայից և դրանից դուրս:
Բաց դռների օրվա օրակարգ
- Ընկերության պրեզենտացիա, ցանց և ապագա ծրագրեր
- Ուսուցման և զբաղվածության պայմաններ
- Կարիերայի հնարավորություններ, առաջխաղացում, աշխատավարձի սխեմաներ և արտոնություններ
- Հարց ու պատասխանի ձևաչափ
Նրանց համար, ովքեր ցանկանում են պարզապես ձեռք բերել օդաչուի մասնագիտություն ավիացիայի ոլորտում, Wizz Air-ը նաև բացում է դռներ Wizz Air օդաչուական ակադեմիային միանալու համար: Սա օդաչուների վերապատրաստման եզակի ծրագիր է, որը օդաչուների նոր սերնդին, ովքեր քիչ կամ ընդհանրապես չունեն ավիացիոն փորձ, հնարավորություն է տալիս ստանալ կոմերցիոն օդաչուի լիցենզիա և աշխատել որպես օդաչու Wizz Air-ում՝ շնորհիվ բարձրորակ օդաչուական վերապատրաստման, որը սկսվում է զրոյից՝ փորձառու թռիչքային դպրոցի աջակցությամբ և համապատասխանում է Wizz Air-ի վերապատրաստման չափանիշներին: Թեկնածուն պետք է լինի 18 տարեկանից բարձր, կարողանա լողալ 50 մետր առանց որևէ օգնության, ունենա առնվազն միջնակարգ կրթության ավարտական վկայական, ազատ տիրապետի անգլերենին և լավ տիրապետի մաթեմատիկայի և ֆիզիկայի:
Բոլոր թեկնածուները պետք է լրացնեն հարցաթերթիկը մինչև միջոցառման ամսաթիվը: Օդաչուական ակադեմիայի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Ինչո՞ւ ընտրել Wizz Air-ը
- Երաշխավորված վերապատրաստման աջակցություն. Տրամադրվում է տեսակի որակավորման վերապատրաստում և երաշխավորվում, ինչը թույլ է տալիս ձեզ սկսել ձեր ճանապարհորդությունը որպես աշխատակից՝ վերապատրաստման ժամանակահատվածում ստանալով հիմնական աշխատավարձ։
- Կարիերայի առաջընթաց. Wizz Air-ը առաջարկում է հստակ կարիերայի ուղիներ օդաչուների համար, ներառյալ առաջխաղացման հնարավորություններ արագ զարգացող ցանցում: Օդաչուների համար բոլոր թափուր աշխատատեղերը հասանելի են նաև ավիաընկերության օդաչուների հավաքագրման կայքում, և նրանք կարող են ներկայացնել իրենց դիմումները ցանկացած պահի։
- Առավելություններ. Ավիաընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկվող բազմաթիվ առավելությունների շարքում են կարիերայում աստիճանաբար և արագ առաջխաղացման հնարավորությունը (Հրամանատար/անվտանգության կապիտան/գծային ուսումնական կապիտան/հրահանգիչ/օդաչու ղեկավար): Wizz Air-ով թռիչքի յուրաքանչյուր 1000 ժամից հետո տարեկան հիմնական աշխատավարձին ավելացվող բոնուս, համաշխարհային մակարդակի վերապատրաստում, օդաչուները ստանում են հիմնական աշխատավարձ վերապատրաստման ժամանակահատվածի առաջին օրվանից, անժամկետ պայմանագիր, Airbus A320 ընտանիքի երիտասարդ և ժամանակակից նավատորմ, լիցենզիայի կորստի ապահովագրություն։
WIZZ AIR-ի առաջիկա բաց դռների օրեր
Ակտիվություն |
Ամսաթիվ |
Վայր |
Օդաչուների հավաքագրման բաց դռների օրեր |
2025 թվականի հունիսի 2 – 16:00 2025 թվականի հունիսի 3 - 9:00 |
«Իբիս Երևան Սենթր» Հյուսիսային պողոտա 5/1 հասցեում, Երևան 0001, Հայաստան։ |
Wizz Air օդաչուների ակադեմիայի բաց դռների օրեր |
2025 թվականի հունիսի 2 – 17:30 2025 թվականի հունիսի 3 - 10:30
|
About Wizz Air:
Wizz Air-ի ինքնաթիռների նավատորմը բաղկացած է 234 ժամանակակից Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Ավիացիայի նվիրված մասնագետների թիմը ապահովում է բարձր որակի սպասարկում և շատ ցածր սակագներ, ինչը Wizz Air-ը դարձնում է 62,8 միլիոն ուղևորի նախընտրելի ընտրությունը 2024 թվականին։ Ընկերությունը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ WIZZ տիկերի ներքո։ Վերջերս Wizz Air-ը ճանաչվել է աշխարհի տասը ամենաապահով ավիաընկերություններից մեկը airlineratings.com կայքի՝ աշխարհի միակ անվտանգության և արտադրանքի գնահատման գործակալության կողմից։ Ընկերությունը նաև ստացել է «Տարվա ավիաընկերություն» մրցանակը Air Transport Awards-ից 2019 և 2023 թվականներին։ Wizz Air-ը բազմիցս ճանաչվել է «Ամենակայուն ցածրարժեք ավիաընկերություն» 2021-2024 թվականներին և «Լավագույն ավիաընկերություն ածխածնի կրճատման համար» 2024 թվականին World Finance Sustainability Awards-ում։ Նաեւ ստացել է «EMEA տարածաշրջանի տարվա շրջակա միջավայրի կայունության ավիաընկերություն» մրցանակը՝ CAPA-Centre for Aviation Awards for Excellence 2024-ից։