Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Միրզոյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածներին աջակցության հարցը (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցության քայլերին։

Նախարարը նշել է, որ Հայաստանը՝ լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, ներկայում շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել կազմակերպության մանդատին համահունչ տարբեր նախաձեռնությունների իրականացման գործում՝ չնայած առկա մարտահրավերներին ու փոփոխություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր կառույցներում ընթացող աշխատանքների մասին։

Նշվել է նաև, որ մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հեռանկարներին՝ հատկապես հաշվի առնելով, որ 2026 թվականի աշնանը Հայաստանը հյուրընկալելու է COP17 համաժողովը։ Այս համատեքստում կարևոր է դիտարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարուստ փորձը և առկա գործիքակազմը տվյալ բնագավառում։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը՝ ի նշան երախտագիտության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին հանձնել է Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ-ՅՈՒՆԵՍԿՕ հարաբերությունների ամրապնդման և մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ունեցած էական ներդրման համար։