Սիրելի բարեկամ,
Ձեր համեստ ներդրմամբ Դուք կարող եք նպաստել Հայաստանում խոսքի ազատությանն ու լրատվական անկախությանը՝ «Ա1+» հեռուստաընկերության աջակցելու միջոցով:
«Ա1+»-ը, Հայաստանի առաջին անկախ հեռուստաընկերությունն, այսօր Ձեր աջակցության կարիքն ունի՝ ֆինանսական անկախությունը պահպանելու համար:
Մենք որդեգրել ենք ազատ ու անկախ լրատվամիջոց լինելու առաքելությունը, և մեզ համար միակ ընդունելի «կախվածությունը» լսարանի աջակցությունն է, այն լսարանի, որը միշտ մեր կողքին է բոլոր օրերին՝ անկախ հասարակական ու քաղաքական փոփոխություններից ու զարգացումներից: Ձեր նվիրատվությունն ուղղվելու է հանրության համար կարևոր խնդիրների անաչառ լուսաբանմանը։
Սիրելի բարեկամ, Դուք կարող եք նվիրաբերել ցանկացած չափի գումար՝ փոխանցում կատարելով մեր հաշվեհամարներին:
Շնորհակալ ենք Ձեր վստահության համար:
Սիրով՝ Ձեր «Ա1+»
«Ա1+»-ի մասին
«Ա1+» ( նախկինում Ա1) անկախ լրատվամիջոցը գործում է 1991թ-ից։ 2002թ եթերազրկվել է, դիմել է Եվրոպական դատարան, որը բավարարել է հայցը։ Բոլոր իշխանությունների օրոք մասնակցել է հեռարձակման արտոնագրի մրցույթների, բայց մշտապես մերժվել է։
Հիմնադիրն ու տնօրենը Մեսրոպ Մովսեսյանն է։
«Ա1+»-ը Երևանի մամուլի ակումբի կողմից հիմնադրված Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկայի կանոնագրին միացել է հրապարակման պահից՝ 2007թ մարտի 10-ից։
«Ա1+» -ը միացել է բոլոր այն փաստաթղթերին, որոնք այս տարիների ընթացքում մշակվել ու մշակվում են ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կողմից։
«Ա1+»-ին կարող եք ներկայացնել Ձեր առաջարկությունները, մտահոգություններն ու բողոքները՝ [email protected] , [email protected] հասցեներով կամ զանգահարելով +374585427 կամ +37455551261 հեռախոսահամարներով (պրոդյուսեր՝ Սուսաննա Օհանջյան, Գլխավոր Խմբագիր` Կարինե Ասատրյան)։
«Ա1+»-ի իրական շահառուների մասին տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։
«Ա1+» հեռուստաընկերությունը միացել է «Լրագրողական վստահության նախաձեռնությանը» (JTI-Journalism Trust Initiative)։ Ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI-Journalism Trust Initiative-ի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով :