Բացել լրահոսը Փակել լրահոսը
505286375_1116254300532066_6476615076668358642_n
A A
Պաշտոնական

Հայաստանի և Սինգապուրի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների շուրջ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանւ հանդիպումը Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը:
 
Արարատ Միրզոյանը և Վիվիան Բալակրիշնանը քննարկել են առևտրի, գործարար կապերի և մարդկանց միջև շփումների խրախուսման հնարավոր եղանակները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
 
Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության օրակարգը, որով առաջնորդվում է ՀՀ կառավարությունը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու շարունակական ջանքերը։