Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առանց ավելորդ հուզականության, ընդվզումների պետք է հաղթահարենք այս դժվարությունները. Վեհափառ (տեսանյութ)

Այսօր Երևան վերադարձած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Զվարթնոց» օդանավակայանում դիմել է իրեն դիմավորելու եկած հավատավորներին՝ ընդգծելով, որ այս փորձությունը կարելի է հաղթահարել խոհեմությամբ և առանց հուզական ընդվզումների։

«Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը», — հայտարարեց նա:

Վեհափառի խոսքով՝ ինքը տեղյակ է, որ հավաքվածները վրդովված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին հնչեցրած հայտարարություններից, որոնք վերաբերում են Հայ առաքելական եկեղեցուն ու անձամբ կաթողիկոսին։ Փաշինյանը, մասնավորապես, մեղադրել է Գարեգին Երկրորդին կուսակրոնության ուխտը խախտելու և երեխա ունենալու մեջ։

Վեհափառը մերժեց լրագրողների հարցերին պատասխանելը՝ հղում անելով Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, որում, ըստ նրա, «ամեն ինչ հստակորեն ասված է»։