Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախցիների աջակցության ծրագրերը շարունակվում են, սակայն «40+10» վճարումների հարցը դեռևս բաց է
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ «40+10 հազար դրամ» աջակցության շարունակման հարցը դեռ լուծված չէ։
Նա նշել է, որ զոհված զինծառայողների 82 ընտանիքի բնակապահովման հարցը պետությունը ստանձնել է, իսկ բնակարանային աջակցության ծրագրում ներառվել են մի շարք համայնքներ՝ Չարենցավան, Բյուրեղավան, Ապարան, Արարատ, Էջմիածին և Մեծամոր։
Արցախցի ընտանիքի յուրաքանչյուր անդամին կտրամադրվի 4 մլն դրամ՝ նշված համայնքներում տուն կամ բնակարան ձեռք բերելու համար։ Բացի այդ, նախատեսվում է հողամասերի հատկացման թույլտվություն՝ տուն կառուցել ցանկացողների համար։
Խորհրդի անդամ Արես Մարգարյանը հայտարարել է, որ պայքարի երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 23-ին, եթե կառավարության խոստումները չիրականացվեն։