Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է պետբյուջեի միջոցներով․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց՝ «Կրթվելը նորաձեւ է» արշավն իրականացվում է պետական բյուջեի՞, թե՞ մասնավոր միջոցներով։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանել է․ «Այո, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով»։

Այսպիսով, արշավն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։