
A
A
Պորտուգալիայի հավաքականը՝ Ազգերի լիգայի հաղթող (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում տեղի ունեցավ Ազգերի լիգայի խաղարկության Պորտուգալիա-Իսպանիա եզրափակիչ հանդիպումը։
Կիսաեզրափակիչ փուլում Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Գերմանիային։ Իսպանիայի հավաքականը 5:4 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։
Այսպիսով, խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս թիմերին չի հաջողվել գրավել միմյանց դարպասները։
Այսպիսով, Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության հաղթողը հայտնի դարձավ 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեց Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու 2019 թվականից ի վեր երկրորդ անգամ հռչակվեցին Ազգերի լիգայի խաղարկության հաղթող։