Ինչ անել ուժեղ քամու դեպքում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները ։
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️ Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել
🏚 Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝
Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում
Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝
▫️Հեռու մնացե՛ք էլեկտրասյուներից և լուսային սյուներից ⚡️ ▫️Զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից
Եթե տանն եք՝
▫️Ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են ▫️Վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք ▫️Մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք) ⚠️
Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝
Քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ
Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս
Եթե ավտոմեքենայում եք՝
▫️Նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում ▫️Մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ ▫️Պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար ▫️Մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ) ▫️Մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ
Արտակարգ դեպքի դեպքում զանգահարե՛ք 911
✅ Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ։