Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1 (1)
A A
Քաղաքականություն

Թրամփի հետ զրույցում Պուտինը դատապարտել է Իրանի դեմ հարձակումը

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նրա խոսքով՝ Պուտինը Թրամփի հետ զրույցում դատապարտել Է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունը, ինչպես նաև հայտնել է հակամարտության կողմերի միջև միջնորդություն իրականացնելու ՌԴ-ի պատրաստակամության մասին:

Նշվում է, որ նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալը:

Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ծննդյան 79-ամյակի կպակցությամբ։