A
A
Սյունիքում ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի արձանագրվել․ Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինՄիջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը տեղեկացնում է․
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։
Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, ներառյալ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքները։
Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։
Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորիգ։