Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Թրամփ․ «Իրանին ժամանակ է տրված՝ վերջ դնելու այս մսաղացին, հակառակ դեպքում լինելու է ավելի վատ»

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Իրանի և Իսրայելի միջև սրացող հակամարտությանը՝ նշելով, որ ինքը բազմիցս փորձել է տալ Իրանին խաղաղ համաձայնության հնարավորություն, սակայն վերջինս «չկարողացավ անել դա»։

Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ունեն աշխարհի ամենահզոր զենքը․ «Իսրայելցիները կարողանում են այն օգտագործել, և հիմա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը մահացած են»։

Նրա խոսքով՝ արդեն իսկ տեղի են ունեցել մեծ մարդկային կորուստներ ու ավերածություններ, սակայն դեռ կա ժամանակ՝ կանգնեցնելու այս արյունահեղությունը․ «Իրանը պետք է համաձայնագիր կնքի և փրկի այն, ինչ երբեմնի կոչվում էր Իրանական կայսրություն։ Պարզապես արեք դա, մինչև չդառնա շատ ուշ»։