Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-06-13_07-45-50
A A
Պաշտոնական

Վաղարշապատում հրդեհ է բռնկվել. վնասվել է գրասենյակ և բնակելի տուն

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում (թարմացված)

Հունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 13-ին ժամը 00։28-ին, մարվել՝ 01:10-ին։ Գրասենյակի բակում այրվել են փայտե շինություն՝ էլեկտրական վահանակով, և Շահումյան փողոցում գտնվող երկհարկանի տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է հունիսի 13-ին ժամը 00։28-ին, մարվել՝ 01:10-ին։ Գրասենյակի բակում այրվել են փայտե շինություն՝ էլեկտրական վահանակով, և Շահումյան փողոցում գտնվող երկհարկանի տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 80 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տան տանիք