A
A
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը։ Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի ժամանակ, ապա կարող եք փրկվել և կյանքեր փրկել։