A
A
Միքայել Վարդանյանը նորածնային 3 ռեանիմոբիլ և բուժսարքեր է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, բարերար Միքայել Վարդանյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրին նվիրել է նորածնային շտապօգնության 3 մեքենա՝ վերազինված անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքավորումներով, արհեստական շնչառության սարքավորումներ և ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիկ համակարգ:
Նորագույն սարքավորումներով հիվանդանոցը համալրելու շնորհիվ հնարավոր կլինի բուժման գործընթացը կատարելագործել և արդիականացնել: Նշված սարքավորումների և նորածնային 3 ամենագնաց ռեանիմոբիլի ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ: